Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել սերուցքային կարագի, կաթնային յուղի և կաթնամթերքի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 390 աշխատատեղ 140 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 440-ի՝ 140 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 750 մլն դրամ։