Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Բ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության, տակ առանց որևէ պատճառի մոտ 15-20 րոպե վիճաբանել է բուժանձնակազմի, մասնավորապես ռեանիմատոլոգ, Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Ա․ Հ․-ի, ընդունարանի բուժքույր, Վայոց ձորի մարզի բնակիչ 44-ամյա Ա․ Ս․-ի և մայրապետ, Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Ա․ Հ․-ի հետ, որի ընթացքում Ա․ Բ․-ն հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև վնասել է բժշկական կենտրոնի ընդունարանի գույքը, հրելով պատգարակը՝ կողաշրջել է դեղորայքային սեղանը և վնասել պատը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Բ․-ի կողմից բժշկական կենտրոնին պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: