Գևորգ Պապոյանը հերթական անգամ սուտ և մանիպուլյատիվ տեղեկատվություն է հրապարակում, իբր ՀՀ արտաքին պարտքը կազմում է ոչ թե 12 միլիարդ դոլար, այլ ընդամենը 5.9 միլիարդ. Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
«Ասեմ, որ ՀՀ ընդհանուր պարտքը կազմում է 12 միլիարդ դոլար, որից՝
– Արտաքին պարտք՝ 6,2 մլրդ դոլար
– Ներքին պարտք՝ 5,9 մլրդ դոլար
Արտաքին պարտքի մեջ ներառված են՝
– ՀՀ կառավարության պարտք՝ 5,7 մլրդ դոլար
– ՀՀ կենտրոնական բանկի պարտք՝ 508 միլիոն դոլար
Իսկ ներքին պարտքի հիմնական մասը կազմում են ռեզիդենտների ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 5,3 մլրդ դոլար:
Ստացվում է՝ ՀՀ ընդհանուր պարտքը 12 միլիարդ դոլար է։
Իսկ Պապոյանը, հավանաբար, նշում է միայն ներքին պարտքի մասը»,-գրել է նա։
40