22 Ապրիլի, 2025

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտությամբ է մեկնարկել «Madrid Open» մրցաշարում:

WTA-1000 շարքի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկած մրցաշարի անդրանիկ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցել է աշխարհի 71-րդ ռակետ ամերիկացի Քերոլայն Դոուլհայդի հետ:
Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը պարտվել է երկու սեթում` 6:4, 6:4 հաշվով: Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Լրահոս