22 Ապրիլի, 2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը չի միջամտում վարույթներին։

«Միջամտելու որևէ դեպք ես չեմ նկատել, համենայնդեպս, իմ պաշտոնավարման ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագրողները Նահապետյանին հիշեցրին՝ կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը SMS-ով ազատվեց պաշտոնից, մտավախություն չունի՞, որ իրեն էլ, գուցե, Mail-ով հեռացնեն, արձագանքեց. «Որևէ մտավախություն չունեմ»։

Լրահոս