ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ արտաքսման ենթարկված յուրաքանչյուր միգրանտի հնարավորություն չի տրվի դատական կարգով վիճարկել արտաքսումը՝ ասելով, որ դա հսկայական ձգձգումներ կառաջացնի։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփն ասել է, որ «առնվազն 200 տարի» կպահանջվի յուրաքանչյուր անօրինական ներգաղթյալի դատավարության համար, ինչը պահանջում է հսկայական թվով դատարանների ստեղծում: Նա ընդգծել է, որ չնայած հանցագործներին արտաքսելու իր մանդատին՝ դատական համակարգը խոչընդոտում է այդ գործողությունները։ Թրամփը դժգոհություն է հայտնել ստեղծված իրավիճակից՝ այն անվանելով անհեթեթ։
«Ես անում եմ այն, ինչի համար ընտրվել եմ՝ արտաքսում եմ հանցագործներին մեր երկրից, բայց դատարանները կարծես թե չեն ցանկանում, որ ես դա անեմ։ Մենք չենք կարող բոլորին դատի տալ, քանի որ դրա համար բառացիորեն 200 տարի կպահանջվի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։