22 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս խումբը, որին բերեցին և հանձնեցին իշխանությունը, մասնակցել է ոչ միայն ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ, այլ նաև այսօր ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած ցեղասպանությունը: Նման տեսակետ է հայտնում պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Իրենց բերել են իշխանության, որ կանխորոշված ելքով պատերազմ սպասարկվի, հետագայում մասնակցեն ցեղասպանական գործողություններին, որովհետև Նոյեմբերի 9-ի որոշման տակ ստորագրություն դնելը և այն հետ չվերցնելը ցեղասպանություն իրականացնելու գործողության տակ ստորագրել է նշանակում: Այդ ցեղասպանական գործողությունը դրսևորվեց Արցախում մոտ մեկ տարի տևած շրջափակման ձևով, երբ մարդիկ սովի էին մատնվում, իսկ շրջափակելու գործողությունը նպատակ ուներ պարպում իրականացնել նորից ահաբեկման միջոցով: Մինչ օրս ո՛չ օրենսդիր մարմնով, ո՛չ այլ փաստաթղթով չի արձանագրվել տեղի ունեցած ցեղասպանությունը, որովհետև իրենք էլ են մեղսակից ու մասնակցել են այդ ցեղասպանական գործողությանը, ի՞նչ Ազգային ժողով: Այսօր էլ 110-ամյակի նախաշեմին ունենք Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող ու կասկածի տակ դնող ՀՀ վարչապետ, Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ»:

 

Լրահոս