22 Ապրիլի, 2025

Երևանի Ավան վարչական շրջանի Հովհաննես Հովհաննիսյան թաղամասի 26/2 շենքի բազմաբնակարանային շենքի  և «Օկի Դոկի» մանկապարտեզի մոտ հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  բնակիչները, նաև մանկապարտեզի սաների մի քանի ծնողներ նշեցին.

«Էս խնդիրը երկար տարիներ է՝ կա, իսկ մի ամիս է՝ ամբողջ տարածքը ահավոր վիճակում է, 200-300 մետրից անգամ չես կարողանում անցնել, հոտը սպանում է: «Վեոլիա ջուր»-ն էլ եկավ, քանդեց, ու ունքը սարքելու փոխարեն աչքը հանեց, վնասեց անգամ շենքը սնուցող էլեկտրական լարերը, ինչի պատճառով, ի դեպ, ահագին ժամանակ լույս չենք ունեցել, բայց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը եկավ, նա էլ այնտեղ իր գործը կիսատ-պռատ արեց ու գնաց, ու հիմա թե՛ գարշահոտը թե հակասանիտարական վիճակը, թե վարակի բռնկման ու տարածման խնդիրը, չգիտես ինչու, չի մտահոգում ո՛չ «Վեոլիա ջրին», ոչ քաղաքապետարանին, ոչ էլ Ավան վարչական շրջանի ղեկավարին:

Սա արհամարհական վերաբերմունք է ոչ միայն բնակիչներիս, այլև մանկապարտեզի սաների հանդեպ:
Գրեթե ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա ջուր», Ավանի թաղապետարան, բայց քար անտարբերություն, հետո էլ ասում են, թե ինչու է ժողովուրդը հիասթափվում իշխանության ներկայացուցիչներից, հենց էս տեսակ բաների համար է, որ մարդկանց համբերության բաժակը լցվում է ու ստիպված դուրս են գալիս փողոց՝ իրականացնելով բողոքի ակցիաներ:

Մենք հիմա այդ ծայրահեղ քայլին չենք դիմում, հույսով, որ գոնե 1-2 օրվա ընթացքում այս ահավոր, հակասանիտարական ու հակահիգիենիկ վիճակը պատասխանատուները կվերացնեն»:

Լրահոս