22 Ապրիլի, 2025

Այն անձինք, որոնք համաձայնել չեն տանել իրենց երեխաների մասունքները հուղարկավորելու, այս թիվը նվազել է, և նվազել է այն բանի արդյունքում, որ քննիչներն աշխատանք են կատարել, գենետիկական տարբեր փորձաքննություններ են նշանակել և կատարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այլ հարց է, թե ինչքանով է այս քննությունը գոհացնում դատավարության այս կամ այն մասնակցին. «Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, բայց, այնուամենայնիվ, դարձյալ լինեն մարդիկ, որոնք օբյեկտիվորեն դժգոհ են քննությունից, որովհետև դատավարության այն մասնակիցները, որոնք դժգոհ են, միգուցե սպասելիքներն այլ են:

Ես նշեմ, որ վերջին 4 ամսվա ընթացքում դարձյալ 100-ավոր քննչական գործողություններ են կատարվել, և այդ գործողոթյունների ընթացքում եղել են անձինք, որոնք համաձայնել են և հուղարկավորել են իրենց երեխաներին, բայց այս ուղղությամբ ունենք բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները չենք ստացել»,- ասաց նա:

Պողոսյանը նաև նշեց, որ պաշտոնավարումից հետո գրեթե ամենօյա ռեժիմով ընդունում է անհետ կորածների ծնողների, և ամենօրյա կապի մեջ է նրանց հետ:

 

Լրահոս