Բանգկոկում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կառուցվող շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 51-ի։
Այս մասին հայտնել է Թայլանդի մայրաքաղաքի վարչակազմը։
Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները, քանի որ 30-հարկանի շենքի փլատակների տակ կարող են լինել 43 անհետ կորածներ։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմարում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 8,2 մագնիտուդ։ Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2,7 հազարը։
Ուժեղ ցնցումներ են զգացվել Բանգկոկում և նրա շրջակայքում, ինչպես նաև թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավային շրջաններում:
45