2021 թ. ի վեր այս տարի առավել քան երբևէ Թուրքիան խստորեն պահանջել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում». ահազանգում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ընդ որում խոսքը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչումից ի սպառ հրաժարումն է, այլև նույնիսկ Հայաստանում ու հայկական աշխարհում այդ հարցի չքաղաքականացումն է, և առավելագույնը պարզապես որպես մշակութային իրադարձություն հիշատակելը։ Այս իմաստով բնավ զարմանալու չեն այն տեղեկությունները, որ օրինակ Հայաստանի դեսպանատներին ու հյուպատոսություններին Երևանից կոչ են արել, որ վերջիններս այնպես անեն, որ սփյուռքում միջոցառումներին Թուրքիայի անունը չհիշատակվի։
Առաջիկա 2-3 օրերին հավանաբար կլսենք թուրքական քարոզչության այլ նմուշներ՝ արտահայտված իբր հայ ժողովրդի անունից։
Այդ առումով ես ավանդույթի համաձայն նաև մասնակցելու եմ ապրիլ 23-ի Ջահերով երթին։ Դուք էլ կարող եք միանալ»։