Այսօր՝ ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական «Газель»-ն ու «Nissan»-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը
58