23 Ապրիլի, 2025

Հնդկաստանի իշխանությունները հրապարակել են Ջամուի և Քաշմիր հյուսիսային տարածքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված 26 մարդկանց անունների ցուցակը։

Այդ մասին գրում է News18 հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ բոլոր մահացածները տղամարդիկ են: Նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են երկրի տարբեր մարզերից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանց թվում կա առնվազն երկու օտարերկրացի՝ ԱՄԷ-ի և Նեպալի քաղաքացիներ։

Հնդկաստանի անվտանգության ուժերը շարունակում են ահաբեկիչների որոնումները։ Տարածքը շրջափակված է, ոստիկաններն ու զինվորականները ստուգում են մտնող և դուրս եկող բոլոր մեքենաները։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով չեղարկել է իր այցը Սաուդյան Արաբիա ահաբեկչության պատճառով, առավոտյան Նյու Դելի ժամանելուն պես արտակարգ հանդիպում է անցկացրել մի շարք նախարարների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Սպասվում է, որ այսօր հարձակման վայր կայցելի Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահը, ով գտնվում է Ջամուում և Քաշմիրում:

Տարածաշրջանի բազմաթիվ զբոսաշրջիկներ շտապում են Ջամուից և Քաշմիրից հեռանալ։ Տեղի բնակիչները որոշել են զանգվածային բողոքի ցույց կազմակերպել նման հարձակումների դեմ՝ օրվա ընթացքում շատ հաստատություններ փակ կլինեն։

Հրաձգությունը տեղի է ունեցել զբոսաշրջային հայտնի վայրում՝ Պահալգամում, որը Հնդկաստանում հայտնի է որպես Փոքր Շվեյցարիա։ Զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ։

Լրահոս