23 Ապրիլի, 2025

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշեց նվազեցնել «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և անշարժ գույք ամրացնել նրան:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՆ-ն գրությամբ դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի առագաստանավային բազայից արևմուտք գտնվող անշարժ գույքը ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացնելու խնդրանքով:

Այս որոշմամբ առաջարկվում է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1,01 հա հողամասով և դրա վրա գտնվող 307,2 քառ.մետր մակերեսով ռադիոկայանի վարչական շենքով, 87,11 քառ.մետր մակերեսով տեխնիկական սենյակով և 52,25 քառ.մետր մակերեսով էլ. ենթակայանով վճարել Ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

Համաձայն «ԱՄՏ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից իրականացված գնահատման համաձայն նշված անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է 151,9 մլն դրամ:

Լրահոս