«Հրապարակ» թերթը գրում է.
«Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նախօրեին խորհրդարանի 107 պատգամավորներին իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու նամակներ են փոխանցել՝ դրան կից որոշման նախագիծ, որում բացակայում է միայն վարչապետի թեկնածուի անունը: Սակայն նախագիծը շրջանառության մեջ դնելու համար ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն է պետք, մինչդեռ 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։
Խորհրդարանը նաեւ 4 անկախ պատգամավոր ունի, որոնք որեւէ խմբակցության անդամ չեն՝ Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս եկած, Գեղամ Նազարյանը՝ «Հայաստան» դաշինքից, եւ ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք նոր կուսակցություն են ձեւավորել, հիմնադիր համագումար արել եւ սպասում են, որ կուսակցությունը գրանցվի։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ իրենք չեն միանալու իմպիչմենտի նախաձեռնությանը, թեպետ նախկին հարցազրույցներում եւ համագումարի ելույթում հայտարարել էր, թե ամեն ինչ պետք է անեն, որ Փաշինյանն այլեւս վարչապետ չընտրվի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում