Արարատի մարզի Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցում չորրորդ դասարանի երկու երեխայի թմրանյութ տալու գործով չորրորդ մեղադրյալը, որին իրավապահները փնտրում էին, հայտնաբերվել և արգելանքի է վերցվել։ Վերջինս անչափահաս է։
Հիշեցնենք, որ Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցում օրերս զարհուրելի դեպք է եղել։ Ըստ տեղեկությունների՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ վերջինս հայտնաբերվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկու տուժողից բացի՝ չորս մեղադրյալներին ևս ուղարկել են տոքսիկաքիմական փորձաքննության, պարզելու՝ սպիտակ փոշենման զանգվածն ինչ բաղադրություն է ունեցել։