«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մայիսի 5-ին ԱԺ-ում տեղի կունենա խորհրդի նիստ, որը պետք է հաստատի ԱԺ լիագումար նիստի օրակարգը: Տեղեկացանք, որ մայիսի 6-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստին ներկայացվելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը ՔՊ խմբակցության ձեռամբ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել անցած շաբաթ:
Սակայն ընդդիմադիրները, օգտվելով իրենց իրավունքից, Քոչարյանի հարցը մտցրել են լիագումար նիստերի օրակարգ, և Անդրանիկ Քոչարյանը պետք է մեկ անգած էլ ԱԺ ամբիոնից լսի ընդդիմադիրներին, որոնք կքննադատեն իրեն:
Առաջարկվում է հանձնաժողովի կազմը սահմանել 5 անգամ, գործունեության ժամկետը՝ 2 ամիս, եզրակացության ներկայացման ժամկետը՝ հանձնաժողովի գործունեության ավարտը։ Սակայն ՔՊ ականները, առանց բացատրության, դեմ քվեարկեցին: