վերահսկողական միջոցառումների ընթացքում հսկիչ գնումների արդյունքում ձեռք է բերվել թվով 25 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանք և ուղարկվել լաբորատոր փորձաքննության՝ դրանցում չոր նյութերի, քլորիդների (աղերի) զանգվածային մասի և շաքարի առկայությունը պարզելու նպատակով։
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզ է դարձել, որ թվով 13 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքները չեն համապատասխանել տոմատային խտացրած մթերքների ընդհանուր տեխնիկական պայմանների միջպետական ստանդարտին (ԳՕՍՏ 3343-2017) և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։ Մասնավորապես, որոշ
ապրանքներում լուծված չոր նյութերի զանգվածային մասը պակաս է եղել 25%-ից և քլորիդների զանգվածային մասն ավել է եղել 1%-ից, իսկ որոշներում միայն քլորիդների զանգվածային մասն ավել է եղել 1%-ից։
Բացի դրանից, Հանձնաժողովի կողմից Էկոնոմիկայի նախարարությանն առաջարկվել է քննարկման առարկա դարձնել «Տոմատի մածուկ» հասկացության և դրան ներկայացվող պահանջներն օրենսդրորեն ամրագրելու, ինչպես նաև տեխնիկական պայմաններով ապրանքին օրենսդրորեն ներկայացվող պահանջներից շեղվելու արգելք սահմանելու հարցերը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: