19 Մայիսի, 2025
Մայիի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։  Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

 

Լրահոս