Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ուրախ է նրա հետ զրուցելու հնարավորության համար, քանի որ կուտակվել են քննարկվելիք բազմաթիվ հարցեր՝ թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային, և հույս է հայտնել, որ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում իրենց զրույցը օգտակար և բովանդակալից կլինի։
«Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու և այսօրվա ու վաղվա միջոցառումների շրջանակներում զրուցելու հնարավորության համար։ Վաղուց չենք տեսնվել, կուտակվել են բազմաթիվ տարբեր հարցեր՝ երկկողմ, տարածաշրջանային, միջազգային։ Հուսով եմ, որ այսօրվա մեր հանդիպումը Ձեզ հետ… օգտակար և բովանդակալից կլինի։ Ուրախ եմ Ձեզ տեսնել», – ասել է Պուտինը՝ Փաշինյանին։
«Մենք միշտ շատ խիտ օրակարգ ունենք։ Վստահ եմ՝ այսօրվանն էլ, դա ակնհայտ է։ Ես շատ գոհ եմ մեր միջև ձևավորված գործընկերությունից և երկխոսությունից… մեր անձնական երկխոսությունից և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսությունից», – հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը։
Lurer.com