25 Հուլիսի, 2026

Ժամերգության ընթացքում ներկաները աղոթք բարձրացրեցին Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար:

Ընթացս ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցեց Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

Անդրադառնալով Մատթեոսի Ավետարանի անխիղճ պարտատեր ծառայի առակին (Մատթ. 18:23-35)՝ խոսեց ներողամտության՝ որպես քրիստոնեական կյանքի հիմնարար առաքինության մասին։ Տեր Հայրն ընդգծեց, որ առանց սրտանց ներելու մարդը չի կարող ապրել Աստծո ողորմության մեջ։ Ներողամտության ոգին մարդուն առաջնորդում է դեպի սեր, սովորեցնում կիսել մերձավորի ուրախությունն ու վիշտը և ապրել ոչ միայն սեփական, այլև դիմացինի կյանքով։ Նա հորդորեց բոլորին լինել գթասիրտ, ներողամիտ և հանդուրժող՝ մեր կյանքը կառուցելով Ավետարանի պատվիրանների համաձայն։

Միասնական աղոթքից հետո տեղի երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ կազմակերպվեց սիրո ճաշ ուխտավորների համար:

Արագածոտնի թեմ

 

Լրահոս