1 Սեպտեմբերի, 2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության 25-րդ գագաթնաժողովի շրջանակներում:

Այս մասին հաղորդում է Anadolu-ն։

Էրդողանը հույս է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում կայուն խաղաղության հասնելու հարցում և ընդգծել է, որ Կովկասում կայունությունը օգտակար է և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի համար։

Բացի այդ, հանդիպման ընթացքում Էրդողանը և Պուտինը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության համար, և որ Ստամբուլի բանակցությունները նպաստում են այս գործընթացին։

Լրահոս