3 Սեպտեմբերի, 2025


Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթ է անցկացվել։

Հանդիսությունները տեղի են ունեցել նաև ի պատիվ Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի։ Մասնակցել է ավելի քան 10 հազար զինծառայող, ինչպես նաև ավելի քան հարյուր ինքնաթիռ և հարյուրավոր միավոր ցամաքային սպառազինություն։ Շքերթին հետեւել են ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաեւ եւս 24 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:


Զորահանդեսը
 բացել է հրետանային զենքերից 80 համազարկով․ յուրաքանչյուրը խորհրդանշում էր Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո անցած տարիները։

Պեկինում Շքերթի ավարտին երկինք են բաց թողել 80 հազար Խաղաղության աղավնիներ և փուչիկներ:

Լրահոս