3 Սեպտեմբերի, 2025

Ուկրաինան, ինչպես և մյուս երկրները, իրավունք ունի ընտրել անվտանգության ապահովման իրեենց համակարգը, բայց ոչ Ռուսաստանի հաշվին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․

«Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր անվտանգության ապահովման համակարգը։ Դա վերաբերում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային», – ՉԺՀ կատարած այցի արդյունքներով լրագրողներին ասել է Պուտինը։

«Բայց դա նաև նշանակում է, որ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի, տվյալ դեպքում՝ ՌԴ-ի անվտանգության հաշվի», – ընդգծել է նա:

«Մենք միշտ դեմ ենք եղել, որ Ուկրաինան լինի այդ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամբայց երբեք կասկածի տակ չենք դրել նրա իրավունքը՝ զբաղվել իր տնտեսական, տնտեսական գործունեությամբ այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Այդ թվում՝ դա վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը», – ընդգծել է ՌԴ նախագահը։ 

Լրահոս