4 Սեպտեմբերի, 2025

Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման հարցի շուրջ, սակայն այն պետք է լինի ոչ միջուկային, չեզոք և չմասնակցի որևէ ռազմական դաշինքի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մեր երկրի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ուկրաինական ճգնաժամի արագ լուծմամբ, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով։ Հենց այս ցանկությունն էր թելադրում Ռուսաստանի կողմից նախաձեռնված ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսումը», – ասել է Գալուզինը:

Առանձին նշել է Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը և հույս հայտնել, որ կպահպանվի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի Ալյասկայում հանդիպումից հետո ստեղծված դրական դինամիկան։

Լրահոս