9 Սեպտեմբերի, 2025
«Անսահման եղբայրություն – IV» բազմազգ զորավարժությունները ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն ռազմական փորձի փոխանակման և գործնական հմտությունների կատարելագործման, այլև միջազգային անվտանգության ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության պահպանման առումով։

Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բաքվում Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ անցկացվող «Անսահման եղբայրություն – IV» բազմազգ համատեղ զորավարժությունների բացման ժամանակ։

Նախարարը նշել է, որ եղբայրական և բարեկամ երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ գործունեությունը, առաջադրանքների բարձր պրոֆեսիոնալ կատարումը վկայում են համերաշխության և համագործակցության հետագա խորացման մասին։

Լրահոս