7 Հոկտեմբերի, 2025

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդգծել է Թուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացման կարևորությունը։ Նա այս հայտարարությունն արել է  Գաբալայում կայացած նիստում:

«Մեր համագործակցությունն ավելի իմաստալից և կայուն դարձնելու համար մենք պետք է ամրապնդենք մեր տնտեսական ներուժը և զարգացնենք փոխադարձ ներդրումներն ու առևտուրը», – նշել է նախարարը։

«Կազմակերպությունն ունի զգալի ներուժ այս ոլորտում։ Այս ուղիները Միջին միջանցքի հիմնական օղակն են։ Այս համատեքստում Վաշինգտոնի գագաթնաժողովում TRIPP երթուղու գործարկման մասին հայտարարությունը, որը Զանգեզուրի միջանցքով կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ուղիղ կապ, առանձնահատուկ նշանակություն ունի։ Սա կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման առումով», – հավելել է նախարարը։

Լրահոս