9 Հոկտեմբերի, 2025

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հաստատումը Գազայում կրակի դադարեցման և գերիների ազատ արձակման հարցում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Գուտերեշը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդական ջանքերը համաձայնության հասնելու գործում։

«Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լիովին պահպանել համաձայնագրի դրույթները։ Բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն արժանապատիվ կերպով։

Պետք է ապահովվի մշտական ​​​​հրադադար։ Մարտերը պետք է մեկընդմիշտ դադարեցվեն։ Պետք է ապահովվի մարդասիրական պարագաների և անհրաժեշտ նյութերի անհապաղ և անարգել մուտքը Գազա։ Տառապանքները պետք է ավարտվեն։

ՄԱԿ-ը կաջակցի համաձայնագրի լիարժեք իրականացմանը։ Մենք կխթանենք վերականգնման և վերակառուցման ջանքերը Գազայում»,- գրել է Գուտերեշը։

 

Լրահոս