9 Հոկտեմբերի, 2025

Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը իրավական գնահատական ​​կտա AZAL ինքնաթիռի վթարի հետ կապված բոլոր պաշտոնյաների գործողություններին։

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է նման ողբերգական դեպքերում՝ փոխհատուցում ապահովելու համար։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ինքնաթիռի վթարի պատճառները պարզ է դարձել միջադեպի մանրակրկիտ վերլուծությունից հետո։

Պուտինն Ալիևին ասել է, որ AZAL ինքնաթիռի վթարի շուրջ ստեղծված իրավիճակը վերջնականապես լուծելու համար ժամանակ է պետք։ 

Լրահոս