18 Հոկտեմբերի, 2025

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա՝ վիրավորելով չորս ոստիկանի։

Քաղաքապետ Կառլոս Ֆեռնանդո Գալանը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։ «Ես հրահանգել եմ ոստիկանությանը միջամտել ԱՄՆ դեսպանատան տարածքում, որտեղ հանցագործները, որոնցից մի քանիսը գլխարկներով էին, հարձակվել են դեսպանատան վրա՝ օգտագործելով պայթուցիկներ և քարեր։ Չորս ոստիկան վիրավորվել է», – գրել է քաղաքապետը։

Նախագահ Գուստավո Պետրոն նշել է, որ հրամայել է առավելագույն պաշտպանություն ապահովել ամերիկյան դիվանագիտական ​​​​առաքելության տարածքում։ «Դեսպանատունը պաշտպանված է, ինչպես խոստացել էի։ Կոլումբիան կատարում  է իր միջազգային պարտավորվածությունները», – հայտարարության մեջ ասել է Կոլումբիայի առաջնորդը։

Լրահոս