18 Հոկտեմբերի, 2025

Անկարան մտադիր է տարբեր ռազմական տեխնիկաներ փոխանցել սիրիական բանակին:

Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիան նախատեսում է Սիրիային մատակարարել ռազմական տեխնիկա և կնքել համաձայնագիր, որը թույլ կտա նրան հարձակվել քրդական աշխարհազորայինների վրա Թուրքիայի հետ Սիրիայի ողջ սահմանի երկայնքով: Աղբյուրների համաձայն՝ մատակարարումները կներառեն զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, հրետանի, հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր», – հաղորդում է գործակալությունը։

Զենքը կտեղակայվի Սիրիայի հյուսիսում:

Լրահոս