20 Հոկտեմբերի, 2025
Բելառուսի Պետական ​​անվտանգության կոմիտեն աշխատում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հնարավոր շփումները կազմակերպելու ուղղությամբ:

«Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՊԱԿ-ի ղեկավար Իվան Տերտելը։

«Մենք պահպանում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հանդիպել և համաձայնություն գտնել։ Սակայն շատ բան կախված է նաև ուկրաինական կողմից», – նշել է Տերտելը։

Լուկաշենկոն նախկինում բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը անձամբ հանդիպել Զելենսկու հետ, իր խոսքերով՝ «պարզապես խոսելու համար»։

Լրահոս