ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից: Քննարկումներ են ծավալվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` կարևորելով անհայտ կորած համարվողների հարցը: