Նա հիշեցրեց, որ երեկ մարզի մի շարք քահանաներին վկաների ծանուցագրեր էին ուղարկել, որ այսօր ժամը 9:00-ին հրավիրեին Երեան քննչական մարմին. «Քահանաները դա գնահատեցին, որ հատուկ է արվում, որ Արագածոտնի մարզում պատարագաներ չկատարվեն ու Հովհաննավանքում իրենք կարողանան անխոչընդոտ պատարագ անցկացնել եւ իրավասու քահանա չգա պատարագ անելու»:
Փաստաբանի խոսքով՝ ծեսի կատարմանը խոչընդոտելը հանցագործություն է, իսկ պետական իշխանությունը բարձր մակարդակով այսօր խոչընդոտեց: