8 Նոյեմբերի, 2025

Նարեկ Կարապետյանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ներկայացրել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունից մանրամասներ․

Ն. Կարապետյան: Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվեց, ես նույնպես ձերբակալվեցի, իմ հայրը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, ևս ձերբակալվեց։

Թ. Կարլսոն: Դուք ինչու՞ ձերբակալվեցիք։

Ն. Կարապետյան: Չգիտեմ (ժպտում է)։

Թ. Կարլսոն: Իր եղբորորդին լինելու համար։

Ն. Կարապետյան: Միգուցե այնտեղ գտնվելու համար։ Ես հիշում եմ՝ 8 ժամ ոստիկանական բաժանմունքում էինք, և նրանք քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում՝ մեղադրանք առաջադրելու համար, որովհետև համապատասխան հոդված նախատեսված չէ այդ 37 վայրկյանի համար։ Ես հիշում եմ՝ քննիչը մտավ սենյակ և բացականչեց. «Ես գտա մի հոդված», իսկ մյուսը ասաց․ «Ոչ, դա չի աշխատի»։ Եվ 8 ժամ հետո նրանք գտան մի հոդված և մեղադրանք առաջադրեցին, թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյանանող հարցազրույցում չկա ոչ մի խոսք վարչապետի մասին։

Տեսանյութը՝ այստեղ։

 

Լրահոս