Արդեն երրորդ օրն ինձ համար պարզ դարձավ, որ մենք պարտվում ենք։ Ամեն օր փորձում էի նախկին նախագահների միջոցով Արայիկ Հարությունյանին հասցնել ամեն ինչ անելու անհրաժեշտությունը պատերազմը կանգնեցնելու համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․
«Ինձ համար մեկ բան էր հասկանալի, որ ամեն ինչ արվում է պատերազմ հրահրելու համար»,- ասել է Քոչարյանը՝ նշելով՝ եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 2019 թվականին, ապա շատ մեծ հավանականությամբ, ամեն ինչ կավարտվեր «Մադրիդյան սկզբունքների» մոդիֆիկացված տարեբարկների ընդունմամբ, սա՛ կլիներ պատերազմի ավարտը։
199