ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կառավարության շաթդաունի գործընթացը մոտենում է ավարտին, հաղորդում է CNN-ը։
«Մենք մոտենում ենք շաթդաունի ավարտին։ Դուք դա շատ շուտով կիմանաք», – լրագրողներին ասել է Թրամփը։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատում երկկուսակցական համաձայնության է եկել կառավարությունը մինչև հունվարի 30-ը ֆինանսավորելու և «Մատչելի խնամքի մասին» օրենքի վերաբերյալ քվեարկություն նշանակելու վերաբերյալ։
Աղբյուրները նաև հայտնել են, որ համաձայնագիրը ներառում է դաշնային աշխատակիցներին աշխատանքից ազատելու Թրամփի որոշման չեղարկում և ապագայում նմանատիպ գործողությունները կանխելու դրույթ։
187