11 Նոյեմբերի, 2025

ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։

«Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 296-ի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 31.10.2025 թվականին մեղադրյալ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,-տեղեկացրեցին դատախազությունից:

Նշենք, որ նա մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման մեջ:

 

Լրահոս