25 Նոյեմբերի, 2025
Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մշակած՝ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի հետ: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Ուկրաինացիները համաձայնել են խաղաղության համաձայնագրին», – ասել է ամերիկացի պաշտոնյան՝ անանունության պայմանով:

Ընդ որում, պարբերականի զրուցակիցը նշել է, որ խաղաղ պլանի որոշ կետեր դեռ լրամշակման կարիք ունեն։ «Պետք է կարգավորել որոշ աննշան մանրամասներ», – հավելել է պաշտոնյան:

Լրահոս