27 Նոյեմբերի, 2025
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գործադիրիր անդամները հիվանդ են։

«Տիկին Ավանեսյան, կառավարության կեսը հիվանդ է,  ես էլ,  էս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի»,- ասաց Փաշինյանը։

Ավանեսյանն էլ առաջարկեց բոլորին վաղը պատվաստվել։

«Հիվանդներին կբուժենք, առողջներին կպատվաստենք»,-ասաց Ավանեսյանը։

«Իսկ ուշ չի՞», -հարցրեց Փաշինյանը և հավելեց․ «Բաց ինչո՞ւ ենք վաղվա գցում, այսօր հազիվ հավաքվել ենք, չենք կարո՞ղ կազմակերպել»։

«Հա, ճիշտ եք ասում, հենց այսօր էլ կկազմակերպենք», համաձայնեց Ավանեսյանը։

Լրահոս