Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց ԵՄ անդամ դառնալը նպատակ է:
«Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միության և ԵՄ միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնենք: Բայց այսօր այդ կետը չէ: Այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե չկա՝ ինչու կայացնենք»,- ասել էր նա։