8 Հունվարի, 2026

Նախագծով նախատեսվում է, որ 2026 թվականին կկազմակերպվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Հավաքները նախատեսվում է անցկացնել հետևյալ ժամանակահատվածներում՝ փետրվարի 3-ից ապրիլի 10-ը, մարտի 31-ից հունիսի 19-ը, ապրիլի 15-ից հուլիսի 15-ը, հունիսի 9-ից օգոստոսի 14-ը, օգոստոսի 4-ից հոկտեմբերի 9-ը, սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, ինչպես նաև սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 20-ը ներառյալ։

Նշվում է, որ վարժական հավաքների նպատակն է պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործումը, մասնագիտական վերապատրաստումն ու պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը, ինչպես նաև մարտական հերթապահության ներգրավումը։ Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր քաղաքացի հավաքների ընթացքում կարող է ներգրավվել առավելագույնը 25 օրացուցային օրով:

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի փետրվարին գրել էինք, որ Մինչ պաշտպանության նախարարությունը հայտարարում է վարժական հավաքների մասին, վարժական հավաքներից խուսափելու համար շուրջ 150 քաղաքացի դատարանի առաջ է կանգնել. անգամ կան ազատազրկվածներ:

Հավելենք, որ այս տարվա հունվարի 1-ից հայոց բանակ զորակոչվողները կծառայեն մեկ ու կես տարի, իմչը նշանակում է, որ 25-օրյա վարժակամ հավաքների` գնացողների թիվը կավելանա, որպեսզի այդ կես տարվա տեղը ՊՆ-ն կարողանա «լցնել»»։

 

Լրահոս