24 Հուլիսի, 2026

Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Արևմուտքը զիջումների գնա Ռուսաստանին, ասել է ամերիկացի գործարար Էլոն Մասկը The Economist-ին տված հարցազրույցում։

«Ես վաղուց եմ պաշտպանում խաղաղությունը։ Մի քանի տարի առաջ ես գրել եմ, որ պետք է որոշակի զիջումներ արվեն Ռուսաստանին։ Դա չի նշանակում, որ ես Ռուսաստանի կողմից եմ. ես պարզապես պրագմատիկ էի. հակառակ դեպքում մարդիկ տարիներով կմահանան՝ առանց որևէ բանի հասնելու։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ», – ասել է նա։

Գործարարը հավելել է, որ իրեն շատ են նյարդայնացնում «նուրբ» դիվանագետները, ովքեր յոթ ուտեստից բաղկացած ընթրիքներ են կազմակերպում շքեղ հաստատություններում, մինչդեռ մարդիկ մահանում են առաջնագծում, և ովքեր գոռոզությամբ քննարկում են, թե ինչպես պետք է Ռուսաստանը դուրս գա ազատագրված տարածքներից։

Մասկը մեծ հույս է հայտնել, որ մոտ ապագայում որևէ խաղաղության համաձայնագիր կկնքվի։

Լրահոս