24 Հուլիսի, 2026

Այսպիսով, 9-րդ գումարման Ազգային ժողովը նախատեսվում է գումարել իր առաջին նիստը օգոստոսի 2-ին, և խորհրդարանը կսկսի աշխատանքն արդեն նոր քաղաքական կազմով։

Սակայն քաղաքական զարգացումներին զուգահեռ ուշագրավ է նաև միջազգային արձագանքի պատկերը։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հրապարակային շնորհավորական ուղերձ չեն հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ընտրություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է պաշտոնական վերջնական արդյունքներին, և միայն հետո կորոշվի՝ կլինի՞ շնորհավորանք, թե՞ ոչ։ Պաշտոնական արդյունքները կան, ՍԴ որոշումը կա, ԿԸՀ-ի վերջնական որոշումը կա, բայց ՌԴ նախագահի շնորհավորանքը՝ ոչ։

Թեև նման հանգամանքը չի կարող ինքնին մեկնաբանվել որպես ընտրությունների չճանաչում, բայց, ամեն դեպքում, դիվանագիտական կարևորագույն ժեստ է սա, հատկապես հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Ռուսաստանի և Չինաստանի դերակատարությունը։ Սովորաբար նման մակարդակի շնորհավորանքները դիտարկվում են ոչ միայն որպես արարողակարգային անհրաժեշտություն, այլև որպես քաղաքական ազդակ՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում»։

 

Լրահոս