Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, բայց այս անգամ կարծես թե Իսրայելը շահագրգիռ չէ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ ռազմական գործողությամբ։
Պատճառները հավանաբար մի քանիսն են, բայց, կարծում եմ՝ առաջնայինն այն է, որ 12-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, որ Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումը նկատելի ռազմական, տնտեսական և ներքաղաքական իմիջային հարված է հասցնում Թել-Ավիվի իշխանություններին՝ հատկապես, եթե հաշվի առնենք իսրայելական հասարակության հոգնածությունը մշտական պատերազմներից։
Իսրայելում չեն կասկածում, որ ԱՄՆ հարձակման դեպքում իրենց երկիրը ևս կթիրախավորվի Իրանի կողմից, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Ուշագրավ է, որ այս առումով էրդողանական վարչախումբը նույնպես կողմնակից չէ Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը։ Թուրքական շահը պահանջում է Իսրայելին և Սաուդյան Արաբիային զսպելու ունակ բավարար ուժով, սակայն տարածաշրջանային լայն հավակնություններ չունեցող Իրանի առկայություն, որը վերահսկում է նաև Թուրքիայի համար կենսական նշանակության քրդական խնդրի կարևոր հատված։
Պարսից ծոցի արաբական երկրները ևս չեն ցանկանում Իրանի նկատելի թուլացում, քանի որ այդ դեպքում Սաուդյան Արաբիայի ազդեցության հնարավոր աճը՝ հատկապես Եմենում սրված ԱՄԷ-Սաուդյան Արաբիա հակամարտության ֆոնին, անհանգստացնում է այս պետություններին։
Ինքը՝ Սաուդյան Արաբիան, նույնպես չափազանց թույլ Իրանի կողմնակից չէ, որովհետև այս դեպքում վտանգ կա Իսրայելի և Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության աճի։
Կարճ ասած՝ Իրանն ապահովում է համաշխարհային գերտերությունների կողմից դեռևս վերջնականապես չբաժանված աշխարհում Մերձավոր Արևելքի տարածաշրջանային բարդագույն հավասարակշռության չափազանց փխրուն մեխանիզմի ամենակարևոր բաղադրիչներից մեկը, ուստի այն կարևոր է բոլորի համար»։
Լրահոս
-
Զինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը
-
Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն
-
Ռուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոս
-
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում
-
Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ
-
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
-
Իմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. Սուրենյանց
-
Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան
-
Երևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժած
-
Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»
-
Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»
-
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
-
Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»
-
Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
-
«Ներողամտության ոգին մարդուն մղում է սիրո առաջնորդության». Տեր Մանուկ
-
Ֆրանսիայի դեսպանատանը 7 մարդու մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»
-
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
-
Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
-
Փյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչ
-
ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
-
Հոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետ
-
Լեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորից
-
Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ
-
Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեց
-
1 մլրդ դրամ գրավը ո՞րն է, Դավիթ Ղազինյանը անմիջապես պիտի գտնվի ազատության մեջ. պաշտպան
-
Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում
-
2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
-
Թրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված
-
Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIP
-
Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան