29 Հունվարի, 2026

Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դաշնակիցները փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական հարված չհասցնել Իրանին, որպեսզի խուսափեն տարածաշրջանը ավելի լայն հակամարտության մեջ ներքաշելուց։

Այս մասին հայտնել է The New York Times-ը:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները մի քանի շաբաթ աշխատում են լարվածությունը նվազեցնելու և Իսլամական Հանրապետությանը հարված հասցնելը կանխելու ուղղությամբ։

Իր հերթին ամերիկյան մի շարք պարբերականներ նշում են, որ այս հարցի շուրջ Թրամփը դեռևս հստակ որոշում չի կայացրել:

Լրահոս