14 Փետրվարի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած իշխանությունը հոգեբանական ճնշման տակ է պահում եկեղեցու հոգեւոր դասին, սակայն պարզվում է՝ հոգեւորականների մեծ մասը ոչ միայն աննկուն է, այլեւ պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին։

ՔՊ-ական պատգամավորներից մեկը պատմեց, որ մի քանի ամիս առաջ, երբ Եկեղեցու դեմ արշավը նոր էր սկսվել, ծանոթ հոգեւորականը հրաժարվել է մկրտել իր երեխային՝ ասելով, որ չի կարող դավաճանել Վեհափառին, որի հետ նաև անձնական մտերմություն է ունեցել։

Ասում են, որ քիչ չեն նման դեպքերը, երբ եկեղեցու սպասավորները մեկը մյուսի վրա են գցել իշխանականների ընտանիքների հետ կապված ծիսական արարողություններ անելը՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը Փաշինյանի արշավի և նրա թիմի նկատմամբ, որը լռում է և հանդուրժում, որ նա արշավի Եկեղեցու վրա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս