15 Մայիսի, 2026

Հարգելի հայ ֆուտբոլասերներ, հայկական ֆուտբոլի ֆան-ակումբներ,

Այսօր Հենրիխ Մխիթարյանն իր փառահեղ կարիերայի հերթական, միգուցե վերջին մրցանակին արժանացավ։ Հենոն հայկական ֆուտբոլի ամենամեծ պարծանքներից մեկն է, ով իր աշխատասիրությամբ, տաղանդով և նվաճումներով կարողացավ Հայաստանի անունը բարձր պահել եվրոպական ֆուտբոլի ամենաբարձր մակարդակներում։

Նրա հաջողությունները ոգեշնչել են հազարավոր հայ երիտասարդների զբաղվել ֆուտբոլով և հավատալ, որ նույնիսկ փոքր երկրից կարելի է հասնել համաշխարհային ճանաչման։

Մխիթարյանը ոչ միայն տաղանդավոր մարզիկ է, այլև հայրենասիրության օրինակ։ Հայաստանի ազգային հավաքականում նա երկար տարիներ եղել է առաջատար և ավագ՝ իր խաղով ու նվիրումով միավորելով երկրպագուներին։

Նրա կարիերան ապացույց է, որ համառ աշխատանքն ու նպատակասլացությունը կարող են բերել մեծ հաջողությունների։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բռնազավթված թրքասեր ժուռնալիստների կողմից վարվող ապաշնորհ քաղաքականության պատճառով, 2022 թ․-ից նա հանդես չի գալիս ազգային հավաքականում։

Իտալական մամուլը ողողված է Հենոյի՝ 30.06.2026 թ․-ին կարիերան ավարտելու մասին հոդվածներով։ Վստահ եմ՝ համաձայն եք, որ նա արժանի է ազգային հավաքականում հրաժեշտի խաղի եւ շնորհակալության,մեզ պատճառած հաղթական էմոցիաների համար։ Սակայն հունիսի 7-ին պարտության սիմվոլների վերարտադրման դեպքում համարյա բացառվում է Հենոյի վերադարձը ազգային հավաքական։

Ուստի խնդրանքս հայ ֆուտբոլասերներին՝ առաջիկա ԱԺ ընտրությունները նաև նոր ֆեդերացիա ունենալու ընտրություն են։ Բոլորս դեպի ընտրատեղամասեր՝ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման։

Միասին կարող ենք։

#Միասինկարողենք

#17Հայաստանդաշինք

Լրահոս