19 Մայիսի, 2026

Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա) իսլամական կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել։

Այս մասին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Հաղորդագրությունների համաձայն՝ հարձակվողները դեռահասներ էին և մահացել են վնասվածքներից:

Զոհերից մեկը կենտրոնի անվտանգության աշխատակից էր։ Տեղական ոստիկանությունը հայտնում է, որ նա հիմնական դերն է խաղացել կրակոցների ավելի լուրջ հետևանքները կանխելու գործում։

Դեպքի հանգամանքները քննվում են։

Լրահոս