Նկարի մեջի ուժեղ տղեն՝ Առուշ Առուշանյանն է։
Այն նույն Առուշը, որ մի ժամանակ մտավ քաղաքականություն ու սկսեց Գորիսը «կառուցել»։ Քաղաքը փոսից հանելու հետ մեկտեղ, ասում էին՝ քաղաքի շինարարության գրեթե ամբողջ շինանյութը գնում էր հենց իր ընտանեկան բիզնեսներից։ Էդ տարիներին Գորիսում մարդիկ արդեն կատակում էին՝ քաղաքապետարանը, կառավարությունն ու սեփական շինանյութի խանութը իրար մեջ միջնորդ չեն էլ ունեցել։
Հետո եկավ պատերազմը։ Գնաց մասնակցեց, վերադարձավ ավելի կոշտ ընդդիմադիր կերպարով։ Դատարաններում, կալանքի տակ, ամեն ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանին քննադատող, չկոտրվող, «դուխով տղայի» իմիջով դարձավ շատերի աչքի հերոս։ Մարդիկ հպարտանում էին, ասում էին՝ «էս տղեն չի ծախվելու, չի լռելու»։ Նույնիսկ կալանավայրից վերընտրվեց քաղաքապետ։
Բայց քաղաքականությունը կինո չի,էստեղ ամեն «ուժեղ տղու» հետևում մի օր հաշիվ են բացում։ Ու մի պահից հետո նախկին կրակոտ ընդդիմադիրը սկսեց շատ լուռ քայլել։ Էնքան լուռ, որ վերջում արդեն ՔՊ-ի համար բուկլետ բաժանող, իշխանության գլխարկը գլխին դնող, հարմար պահերին գովերգող կերպարի մեջ հայտնվեց։
Մարդիկ էլ հիմա իրար մեջ հարցնում են՝
«Առուշ, բա էսքա՞ն դուխը դրա համար էր»։
Բայց դե քաղաքականության մեջ շատերի համար աթոռը, պաշտոնը ու բիզնեսը մեկ շղթայի օղակներ են։ Ասում են՝ հիմա էլ քաղաքի շինարարության ու պետական ծրագրերի շինապրանքների մեծ մասը նորից գնում են հենց իր խանութներից։ Այսինքն՝ բյուջեից դուրս եկած պետական փողը երկար ճանապարհ չի անցնում,պտտվում ա ու վերջում մտնում նույն անձնական գրպանը։
Իսկ փողը, ինչպես միշտ, փողին ա սիրում։
Քրիստինե Ավագյան